Մամուլ 4 տարի առաջ - 08:37 10-09-2021

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծման փաստաթուղթը պատրաստ է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեռեւս հուլիսի 26-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում շուրջ երկու ժամ տեւած հանդիպմանը որոշում էր կայացվել, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով պետք է ստեղծվի: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հանձնաժողովի ստեղծման փաստաթուղթն արդեն պատրաստ է, խորհրդարանի իշխանական ֆրակցիայի անդամներն արդեն ստորագրել են դիմումը՝ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:

Ըստ մեր տեղեկությունների՝ հանձնաժողովի ստեղծման եւ բոլոր մնացած հարցերով անձամբ զբաղվում է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նրա վերահսկողության տակ է գտնվելու հանձնաժողովը, ու իր ղեկավարած հանձնաժողովի անդամներն էլ քննելու են 44-օրյա պատերազմի հանգամանքները: Նշենք, որ հանձնաժողովի անդամներն են ՔՊ խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Վիլեն Գաբրիելյանը, Արմեն Խաչատրյանը, Գագիկ Մելքոնյանը, Քրիստինե Պողոսյանը, Հայկ Սարգսյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանը, Գեղամ Մանուկյանը, Արթուր Ղազինյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Մենք տեղեկացանք, որ քննիչ հանձնաժողովում իշխանությունը նպատակ ունի ներգրավել նաեւ արտախորհրդարանական ուժերին, հիմա այդ հարցի հետ կապված քննարկումներ են ընթանում: Ըստ մեր տեղեկությունների՝ հանձնաժողովի ձեւավորումից հետո նիստերը փակ գաղտնի չեն լինելու, ինչպես Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի դեպքում:

Թե երբ կսկսի հանձնաժողովն իր աշխատանքները, իշխանության ներկայացուցիչները որեւէ տեղեկություն չունեն: Մենք երեկ փորձեցինք այս հարցերի շուրջ զրուցել Անդրանիկ Քոչարյանի հետ, սակայն ապարդյուն. վերջինս հեռախոսազանգերին չպատասխանեց։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան