Արտաքին 5 տարի առաջ - 15:43 07-09-2021

Վրաստանում պատվաստվածների համար վիճակախաղի մրցանակային ֆոնդը կկազմի 900 հազար դոլար

Վրաստանում պատվաստված քաղաքացիների համար վիճակախաղի խաղարկությունը կսկսվի սեպտեմբերի 13-ից և կտևի մինչև տարեվերջ, հայտարարել է COVID-19-ի դեմ պայքարի Միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն:

Նրա խոսքով, վիճակախաղի ընդհանուր մրցանակային ֆոնդը կկազմի 2.8 մլն լարի (մոտ 900 հազար դոլար): Գումարը կտրամադրվի Վրաստանի պետբյուջեից:

Վիճակախաղին, որը կազմակերպել է «Վրաստանի ազգային վիճակախաղ» ընկերությունը, կարող են մասնակցություն ունենալ բոլոր այն քաղաքացիները, որոնք պատվաստվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մեկ կամ երկու դեղաչափով: Հաղթողները կհայտարարվեն պատահական ընտրության մեթոդով:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել