Ավելին 5 տարի առաջ - 12:57 07-09-2021

Բեզոսը ներդրումներ է կատարել կյանքի երկարացման նորաստեղծ ստարտափում

Ամերիկացի տեխնոլոգիական ձեռնարկատեր Ջեֆ Բեզոսը և ռուս-իսրայելական վենչուրային կապիտալիստ Յուրի Միլները ներդրումներ են կատարել Altos Labs-ում, որը մշակում է կյանքի երկարացման տեխնոլոգիաներ: Այս մասին հայտնում է The Telegraph-ը՝ հղում կատարելով MIT Tech Review-ին:

Հրատարակության տվյալներով՝ Քեմբրիջի համալսարանում հիմնված ստարտափը տարեկան մոտ 1 մլն դոլար է վճարելու իր աշխատակիցներին և արդեն հավաքել է ավելի քան 270 մլն դոլար, ինչը վկայում է նախագծի նկատմամբ ներդրողների ակտիվ հետաքրքրության մասին: Altos Labs-ը, որը հետագայում հետազոտական ​​կենտրոններ կունենա նաև Սան Ֆրանցիսկոյում և Տոկիոյում, տեսական հետազոտություններ է իրականացնելու և կենդանիների վրա փորձարկումներ անցկացնի, որոնք վերաբերում են բջիջների ծերացմանը հակազդելուն:

Ըստ ստարտափի՝ ընկերության գործադիր տնօրեն է դարձել ԱՄՆ-ում Քաղցկեղի ազգային կենտրոնի նախկին ղեկավար Ռիչարդ Կլաուսները: Անձնակազմը ներառում է նաև բժիշկ Խուան Կառլոս Իզպիսուա Բելմոնտեին, որը կանխատեսում է կյանքի տևողության 50 տարվա աճ, և պրոֆեսոր Շինյա Յամանակային, որը Նոբելյան մրցանակ է ստացել ցողունային բջիջների հետազոտության համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող