Արտաքին 5 տարի առաջ - 14:48 06-09-2021

Թուրքիայի և Սիրիայի հատուկ ծառայությունների ղեկավարները կհանդիպեն Բաղդադում

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանն ու Սիրիայի ազգային անվտանգության ծառայության (SNB) ղեկավար Ալի Մամլյուկը կհանդիպեն Բաղդադում, հաղորդում է Türkiye-ն:

Պարբերականը տեղեկացնում է, որ հանդիպման մասին նախ հաղորդվել է իրաքյան ԶԼՄ-ներում, որոնք մոտ են անվտանգության ուժերին, սակայն ավելի ուշ թերթը հաստատում է ստացել է, այսպես կոչված, լիազորված պաշտոնատար անձանց կողմից:

«Հանդիպումը կարող է լինել նոր գործընթացի սկիզբ: Գործընթացը, որն իրականացվում է միջնորդ երկրների միջոցով, ինչպիսիք են Ռուսաստանը և Իրանը, այլևս իմաստ չունի: Հաքան Ֆիդանի մասնակցությունը միանշանակ կակտիվացնի դիվանագիտության և քաղաքականության ուղիները և նոր փուլ կսկսի»,- ասել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին ղեկավար Իսմաիլ Հաքի Պեկինը Türkiye-ին:

Թուրքական հետախուզական ծառայության ղեկավար Պեկինը հավելել է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն ներգաղթի և ահաբեկչության հարցերը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը