Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 14:18 06-09-2021

Արդեն շուրջ 40 հազար մարդ է գրանցվել Եվրասիական միության աշխատանքային համակարգում

Եվրասիական միության տվյալների բազայում արդեն մոտ 40 հազար ակտիվ օգտատեր է գրանցվել։ Այս մասին Մոսկվա–Բիշքեկ–Երևան–Մինսկ–Նուր-Սուլթան տեսակամրջի ժամանակ հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Գեղամ Վարդանյանը:

Նրա ենթակայության տակ գտնվող գերատեսչության ստեղծած համակարգում մարդիկ կարող են գրանցել ինքնակենսագրականները, իսկ գործատուները` անհրաժեշտ կադրերը փնտրել։ Հետագայում նախատեսվում է այդ հարթակում էլեկտրոնային պայմանագրեր կնքելու հնարավորություն ստեղծել։

Համակարգում արդեն մոտ 4 մլն ինքնակենսագրական է հավաքվել, իսկ առաջին մի քանի շաբաթվա ընթացքում համակարգին դիմել է շուրջ 80 հազար մարդ։

«Դեռ տվյալներ չունենք, թե որքան մարդ է իրականում աշխատանքի ընդունվել, սակայն տարեվերջին, այդ համակարգի ներդրմամբ, մենք ուզում ենք այդ ցուցանիշը հասցնել մինչև 10 հազար։ Դա հնարավոր է, քանի որ դիմողների թիվը ամեն շաբաթ աճում է», – հավելեց Վարդանյանը։

Աշխատանքի ընդհանուր շուկայում խոչընդոտներ գրեթե չկան, քանի որ ԵԱՏՄ երկրները ճանաչում են միմյանց դիպլոմները, և աշխատողի որակավորումն ապացուցելու համար լրացուցիչ ընթացակարգերի անհրաժեշտություն չկա։



Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները