Ներքին 4 տարի առաջ - 11:36 05-09-2021

Ադրբեջանական զինծառայողները հրդեհել են Նորաբակ գյուղից դեպի Ազատ տանող ճանապարհի հատվածը. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ ըստ ահազանգերի՝ ադրբեջանական զինծառայողները սեպտեմբերի 4-ին նորից հրդեհներ են գցել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի հարևանությամբ՝ Նորաբակ գյուղից դեպի Ազատ տանող ճանապարհի հատվածում (ադրբեջանական դիրքի անմիջական հարևանությամբ):

«Ըստ այս պահի տվյալների՝ այրվել է մոտ 40 հա արոտավայր, որի խոտը սակավության պատճառով բնակիչները հնձում են՝ որպես անասնակեր։

Ըստ ահազանգերի՝ Կութ գյուղում հրդեհի նոր օջախներ չկան. ծխացող հատվածներ են, որոնք գյուղի ուղղությունից թեքվել են ադրբեջանական դիրքերի կողմ (բայց խոսքը ՀՀ ինքնիշխան տարածքի և ՀՀ գյուղերի բնակիչների կողմից օգտագործվող կամ նրանց պատկանող հողատարածքների մասին է): Սոթք գյուղի հարևանությամբ ևս առաջացել է հրդեհի նոր օջախ:

Ադրբեջանական զինծառայողների այս արարքների հետևանքով օգոստոսի 29-ից սկսած արդեն քանի օր է ոչնչացվում են քաղաքացիական բնակիչների պատկանող արոտավայրերն ու խոտհարքները, մարդիկ զրկվում են ապրուստի աղբյուրից, ինչն իր հերթին նպաստելու է մարդկանց սոցիալական խնդիրների ավելացմանը:

Հրդեհներն իրական վտանգ են քաղաքացիական բնակչության կյանքի, նրանց ողջ սեփականության համար. եղանակային պայմաններն էլ ավելի են նպաստում տարածմանը:

Նշված ահազանգերը ստուգվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից, հաստատվել են օբյեկտիվ ապացույցներով»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՄԻՊ-ը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել