Արտաքին 4 տարի առաջ - 09:09 05-09-2021

Թրամփը վաճառում է Վաշինգտոնում գտնվող հյուրանոցը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է վաճառել Վաշինգտոնի կենտրոնում գտնվող Trump International Hotel հյուրանոցը, գրում է Axios-ը:

Հաղորդվում է, որ Սպիտակ տան նախկին ղեկավարն արդեն բանակցում է հյուրանոցի օգտագործման իրավունքների վաճառքի շուրջ:

Ըստ թերթի աղբյուրների՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքները վաճառվում են կառուցապատող ընկերությանը, որը բանակցություններ է վարելու հյուրանոցային ապրանքանիշների հետ: Վերջիններս զբաղվելու են գույքի վարչարարությամբ և ռեբրենդինգով:

Գործարքի մանրամասներն առայժմ հայտնի չեն, դրա կնքման համար բավականին ժամանակ է անհրաժեշտ:

Քաղաքական գործչի հյուրանոցը գտնվում է մայրաքաղաքի գլխավոր փողոցում՝ Սպիտակ տնից 500 մ և Կապիտոլիումից 1 կմ հեռավորության վրա:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից