Արտաքին 5 տարի առաջ - 15:57 01-09-2021

​​«Թալիբան»-ի գրոհայինները Քաբուլի օդանավակայանում կանխել են ևս մեկ ահաբեկչություն. NBC

Դեռ չէր լրացել մեկ օրը, ինչ Միացյալ Նահանգներն ավարտել էր Աֆղանստանից տարհանման գործողությունը, ​​«Թալիբան» արմատական շարժման գրոհայինները կանխեցին ևս մեկ ահաբեկչություն Քաբուլի օդանավակայանում: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով այդ իրադարձությունների ականատես ԱՄՆ քաղաքացու:

Հեռուստաալիքի աղբյուրի խոսքով, թալիբները կանգնեցրել են Քաբուլի օդանավակայան ուղևորվող ավտոբուսը և բոլոր ուղևորներին կարգադրել են դուրս գալ փողոց: Նրանք հայտարարել են, որ ավտոբուսում կարող է լինել երկու ահաբեկիչ մահապարտ՝ պայթուցիկով:

Ականատեսը պատմել է, որ ինքն էլ է մեկնել այդ ավտոբուսով: Մինչ թալիբները ստուգում էին ավտոմեքենան, նա և իր վեց երեխաները թաքնվել էին մոտակա ճանապարհի ակոսում: Դրանից հետո ուղևորներին թույլ է տրվել շարունակել ճանապարհը: «Եթե ավտոբուսը չկանգնեցնեին, օդանավակայանում կարող էր տեղի ունենալ հարձակում, ինչի հետևանքով մարդիկ կզոհվեին, այդ թվում՝ ամերիկացիներ»,- ասել է նա:

ԱՄՆ կոնգրեսականի քաջատեղյակ օգնականը NBC News-ին հայտնել է, որ գրոհայիններն իսկապես կարևոր դեր են խաղացել ևս մեկ ահաբեկչություն կանխելու գործում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը