Ներքին 5 տարի առաջ - 11:11 31-08-2021

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղրղզստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին։

«Հարգելի Սադիր Նուրգոժոևի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ղրղզստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի կապակցությամբ:

Համոզված եմ, որ մեր երկրների ժողովուրդների միջև առկա փոխադարձ հարգանքի և բարեկամության լավ ավանդույթները կշարունակեն ամուր հիմք հանդիսանալ Հայաստանի և Ղրղզստանի միջև բազմակողմանի փոխշահավետ համագործակցության համար:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ Չոլպոն-Ատայում ինձ ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի շուտով կյանքի կոչել մեր պայմանավորվածությունները:

Տոնական այս օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու պաշտոնում, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»,- նշված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան