Ներքին 5 տարի առաջ - 17:25 30-08-2021

Հակահամաճարակային քաղաքականության պատճառով կրթական հաստատությունները կարող են զրկվել լավագույն ու փորձառու դասավանդողերից

Հոկտեմբերի 1-ի բոլոր տնտեսվարողների համար ուժի մեջ է մտնում իրենց աշխատակիցների կողմից 2 շաբաթը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջը: Բացառություն կկազմեն պատվաստված քաղաքացիները, հղիները կամ հստակ հակացուցումներ ունեցողները։

ՊՇՌ թեստի բացասական պատասխանով կամ պատվաստված լինելու վերաբերյալ համապատասխան տեղեկանքով աշխատանքի ներկայանալու պահանջը վերաբերում է նաև կրթության ոլորտին՝ մասնավորապես նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթության ոլորտում գործունեություն իրականացնող ուսումնական հաստատությունների:

Առավել խոցելի խմբում են հայտնվել համատեղողներն ու ժամավճարով աշխատողները, ովքեր չնայած բավականին քիչ, իսկ երբեմն նաև սիմվոլիկ գումար են ստանում հավելյալ աշխատանքի համար, այնուամենայնիվ պետք է կամ պատվաստվեն, կամ ամիսը երկու անգամ թեստավորվեն, կամ պարզապես դուրս գան աշխատանքից: Արդյունքում կրթական հաստատությունները կարող են զրկվել լավագույն ու փորձառու դասավանդողերից:

Կրթական կենտրոններից մեկում լուսանկարչություն դասավանդող Լուսի Սարգսյանը, ում աշխատավարձը 45.000 դրամ է, լուրջ խնդրի առջև կանգնել:

«Ես կտրականապես դեմ եմ պատվաստվելուն, քանի որ չեմ վստահում դրանց արդյունավետությանը: Բավականին ծանր եմ տարել հիվանդությունը և հիմա չեմ ուզում նորից զգամ դրա ազդեցությունը: Հիմա ստացվում է, որ իմ աշխատավարձի կեսը պետք է տամ թեստավորման, կամ դուրս գամ, ինչը չեմ կարող անել: Եթե մարդ այլ եկամուտ չունի, ինչպե՞ս պետք է ապրի: Եթե նույնիսկ մի քանի տեղ աշխատի ու նորմալ եկամուտ ունենա, միևնույն է, այսօրվա դրությամբ թեստավորման գումարը բավականին շատ է, երբ համատարած թանկացումներ են»,- ասում է նա և հավելում, որ այս ճանապարհով խախտվում է նաև մարդու սահմանադրական իրավունքը, քանի որ այլընտրանք չեն թողնում:

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկանը Ցոլակ Ակոպյանն Օրագիր.news-ի հետ զրույցումն նշեց, որ դեռևս կոնկրետ հրաման չունեն, ուստի գործընթացը դեռևս կանոնակարգված չէ:

«Իհարկե, շատ հրավիրյալ դասախոսներ ունենք, և այս հարցը պետք է լուծում ստանա: Ուսանողների հարցով նույնպես հստակություն չկա»,- նշեց Ակոպյանը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան