Ներքին 4 տարի առաջ - 15:31 30-08-2021

Պետությունը պետք է ինտենսիվ ջանքեր ներդնի մարմինների ԴՆԹ հետազոտությունների արդյունավետ, արագ իրականացման գործում․ ՄԻՊ

Պետությունը պետք է հնարավորին ինտենսիվ ջանքեր ներդնի մարմինների ԴՆԹ հետազոտությունների արդյունավետ եւ արագ իրականացման գործում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՄԻՊ Արման Թաթոյանը՝ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ։

«Ցավոք, 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի հետեւանքով մեր հայրենակիցների թվում ունեցանք մեծաթիվ անհետ կորածներ, եւ նրանց որոնման աշխատանքները դեռ շարունակվում են:

Ադրբեջանական իշխանությունների կողմից մարդասիրական ու մարդու իրավունքների հարցերի բացահայ քաղաքականացումը, գերիների իրական թվի չհրապարակումը բերեց լրացուցիրչ զրկանքների, մարդկանց պատճառվող հոգեկան լրացուցիչ տանջանքների:

Ադրբեջանական հայատյաց քաղաքականության հետեւանքով բռնի անհետացել, սպանվել ու խոշտանգվել են բազմաթիվ մարդիկ, որոնց վերաբերյալ կան փաստական անհերքելի ապացույցներ։

Դրա հետ միասին, մեր պետությունը պետք է հնարավորին ինտենսիվ ջանքեր ներդնի մարմինների ԴՆԹ հետազոտությունների արդյունավետ եւ արագ իրականացման գործում։ Թեեւ, գործընթացի երկարացման հարցում կան նաեւ օբյեկտիվ գործոններ, սակայն այդ գործընթացում ընտանիքների հետ հաղորդակցության ճիշտ կազմակերպումը կարող է մեղմել ընտանիքների հոգեբանական լրացուցիչ տանջանքները։

Պետք է գիտակցենք բոլորս, որ յուրաքանչյուր անհետ կորած համարվող մարդու անուն ազգանվան հետեւում ընտանիքի ցավ ու դժբախտություն է, ծնողի վերադարձի անվերջանալի սպասում երեխաների համար։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ քայլերը մարդկանց իրավունքների երաշխավորմանը նպաստելու համար»,- նշվում է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից