Արտաքին 4 տարի առաջ - 14:42 30-08-2021

Փարիզը, Լոնդոնը և Բեռլինը Քաբուլում ցանկանում են ստեղծել «անվտանգության գոտի»

Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան Քաբուլի օդանավակայանում առաջարկում են ստեղծել անվտանգության գոտի մարդասիրական գործողությունների համար, մասնավորապես՝ մարդկանց տարհանման համար, ովքեր ցանկանում են լքել Աֆղանստանը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահի խոսքով, ցուցակում մնում են դեռևս «մի քանի հազար աֆղանցիներ, որոնց մենք ցանկանում ենք պաշտպանել», և որոնց վտանգ է սպառնում թալիբների դեպքում: Նման գոտու ստեղծումը թույլ կտա միջազգային հանրությանը «պահպանել ճնշումը» թալիբների վրա, կարծում է Մակրոնը:

Երկուշաբթի այս հարցով բանաձևի նախագիծը կներկայացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից