Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 13:09 28-08-2021

Պատրաստ ենք օժանդակություն տրամադրել սահմանների դելիմիտացիայի գործում․ Ժոզեպ Բորելը նամակ է հղել Միրզոյանին

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, նշել է.

«Ձերդ գերազանցություն,

Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Հայաստանը Եվրոպական միության կարևոր գործընկերն է։ 2018 թվականից ի վեր մեր հարաբերություններն էականորեն ակտիվացել են, իսկ 2021 թվականի մարտի 1-ին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը մեկ այլ կարևոր, դրական հանգրվան էր։ Այս համաձայնագրի կյանքի կոչումն առանցքային է մեր երկկողմ հարաբերություններում, և մենք պատրաստակամ ենք շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ներառյալ՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդման, աշխատատեղերի և գործարար հնարավորությունների, շրջակա միջավայրի, կրթության բարելավման և գիտական հետազոտությունների համար հնարավորությունների ուղղությամբ։

Ձեր նշանակումը տեղի է ունեցել Հայաստանի համար վճռորոշ ժամանակաշրջանում։ Նախորդ տարվա ռազմական գործողություններից հետո ցանկանում եմ վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը` նպաստելու տևական և համապարփակ կարգավորմանը, այդ թվում՝ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի միջոցով, հնարավորության դեպքում աջակցելով հետկոնֆլիկտային վերականգնմանն ու վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված միջոցառումներին։ Այս համատեքստում մենք շարունակում ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։ Ի հավելումն, մենք նաև պատրաստ ենք օժանդակություն տրամադրել սահմանների դելիմիտացիայի գործում։ Հաշվի առնելով այն, որ մեր բոլոր երկրները շարունակում են պայքարել COVID-19 համավարակի դեմ, թույլ տվեք ընդգծել, որ Եվրոպական միությունը հանձնառու է աջակցելու Հայաստանին՝ հանրային առողջապահական այս ճգնաժամը և դրա հետևանքները հաղթարելու գործում։

Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր նոր, կարևոր պաշտոնում»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք