Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 11:52 28-08-2021

Արարատ Միրզոյանը հանդիպում կունենա Սերգեյ Լավրովի հետ․ ՌԴ ԱԳՆ

Օգոստոսի 31-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, ով աշխատանքային այցով կմեկնի ՌԴ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Սա Հայաստանի ԱԳՆ ղեկավարի առաջին արտասահմանյան ուղևորությունն է այս պաշտոնում նշանակվելուց ի վեր: Նախատեսվում է, որ նախարարները մանրակրկիտ կքննարկեն բոլոր ոլորտներում ռուս-հայկական դաշինքի զարգացման հետագա քայլերը, կզարգացնեն համագործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաներում` ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, ինչպես նաև կհամակարգեն դիրքերը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպությունները: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված համաձայնությունների կատարման առաջընթացը, ներառյալ հումանիտար խնդիրները և Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։

«Հուսով ենք, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կնպաստեն Երևանի հետ դաշնակցային համագործակցության խորացմանը և տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը»,֊ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին