Ներքին 4 տարի առաջ - 19:57 27-08-2021

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունը նոր պետ ունի

Այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը խորհրդակցություն է հրավիրել Զինվորական քննչական գլխավոր վարչությունում, որի ժամանակ, շնորհակալություն հայտնելով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության նախկին պետ Յուրի Բադալյանին՝ քննչական համակարգում երկարամյա աշխատանքի և հայրենիքին անձնվեր ծառայելու համար, ներկայացրել է վարչության նորանշանակ պետին՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Վարդանյանին, ով մինչ այս զբաղեցնում էր ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետի պաշտոնը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է Զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության դերը՝ հատկապես ընդգծելով այն հանգամանքը, որ այս ստորաբաժանումում է քննվում 44-օրյա պատերազմի ընթացքում կատարված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների զգալի մասը:

Արգիշտի Քյարամյանն ընդգծել է, որ այս գործերը գտնվում են հասարակության և Քննչական կոմիտեի ղեկավարության ուշադրության կենտրոնում և պետք է քննվեն արագ, օբյեկտիվ և համակողմանի:

Զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը նույնպես շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ Յուրի Բադալյանին, համատեղ և անբասիր աշխատանքի համար, իսկ Ռաֆայել Վարդանյանին՝ մաղթել բարի ծառայություն:

Արգիշտի Քյարամյանի մեկ այլ հրամանով Յուրի Բադալյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդական:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից