Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 20:59 25-08-2021

Ավերվել է Վանի հայկական գերեզմանատունը

Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության մաս կազմող, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» Վանի և Դիարբեքիրի պատգամավորներ Մուրաթ Սարըսաչը և Հիշյար Օզսոյը Վանի հայկական գերեզմանատան ավերման հարցը բարձրաձայնել են մեջլիսում։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Վանի նահանգի Տուշպա շրջանի Քալեջիք թաղամասում գտնվող հայկական գերեզմանատունը շինարարական տեխնիկայի միջոցով ավերվել է այն անձի կողմից, որը հանդես է եկել որպես տվյալ տարածքի սեփականատեր։ Շիրմաքարերը տեղաշարժվել են, իսկ ոսկրակտորներ են հայտնվել հողի երեսին։

Ընդդիմադիր պատգամավորները դժգոհել են, որ չի իրականացվում կրոնական ու մշակութային շինությունների պետական պատշաճ պահպանություն, ինչի հետևանքով էլ օրինակ ավերվել է Վանի հայկական գերեզմանատունը։

Պատգամավոր Մուրաթ Սարըսաչը հիշեցրել է, որ 2017-ին էլ Վանի մեկ այլ հայկական գերեզմանատան վրա ամենայն թողտվությամբ կառուցվել էր պետքարան, հանդերձարան ու ավտոկայանատեղի, իսկ գանձագողերի արարքներին էլ վերջ չէր տրվել։

Ընդդիմադիր պատգամավորները, ներկայացնելով ավերված գերեզմանատան լուսանկարները, հարցապնդումով դիմել են Թուրքիայի նախագահի օգնական Ֆուաթ Օքթային ու Մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյին, թե արդյոք պետական մարմինները տեղյակ են կատարվածից ու պատմամշակութային արժեքների դեմ ուղղված հարձակումները կանխարգելելու համար որևէ միջոց ձեռնարկվում է։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ