Արտաքին 4 տարի առաջ - 16:18 25-08-2021

Թալիբները Գուանտանամոյի նախկին բանտարկյալին նշանակել են Աֆղանստանի պաշտպանության նախարար

«Թալիբան» շարժումը Գուանտանամո կղզում գտնվող ամերիկյան բանտի նախկին բանտարկյալին նշանակել է Աֆղանստանի պաշտպանության նախարար։ Այս մասին հայտնում է Alarby-ն: Զաքիրը Գուանտանամո Բեյում է մնացել 2001-2007 թվականներին: Նա ամերիկացիների՝ Աֆղանստան ներխուժումից հետո հայտնվել է նրանց ձեռքում:

Ազատ արձակվելուց առաջ Զաքիրը խոստացել է հեռանալ «Թալիբանի» առաջնորդությունից, սակայն նա չի կատարել իր խոստումը և որոշ ժամանակ անց գլխավորել է մի խումբ՝ նախքան նրանց գլխավոր հրամանատար դառնալը:

Ենթադրվում է նաև, որ հենց Զաքիրն է ղեկավարել թալիբների զորքերը այս տարվա օգոստոսին, երբ նրանք մտել են Քաբուլ և գրավել նախագահական պալատը: Զաքիրի ընկերը Իրանի հատուկ նշանակության ջոկատի ղեկավար Իսմայիլ Քաանին է:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու