Ներքին 5 տարի առաջ - 17:16 24-08-2021

Տուրուդմփոցները կլինեն շարունակական

Այսօր ազգային ժողովում տեղի ունեցավ հերթական ծեծկռտուքը։ Այն բանից հետո, երբ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանն ասաց, որ Փաշինյանը «ախրաննիկներով» է եկել ԱԺ, իշխանական խմբակցությունից հնչեցին գոռոցներ, իսկ Ալեն Սիմոնյանն էլ Մկրտչյանին ուժով դուրս տանելու համար հրավիրեց ԱԱԾ ՊՊԾ ծառայողներին, ինչից հետո էլ սկսվեց ծեծկռտուքը։ Թվում է, թե ամեն ինչ տեղի ունեցավ պահի ազդեցության տակ․ երկու կողմերը տաքացան, սկսեցին գոռգոռալ, և իրարանցում սկսվեց, սակայն իշխանական խմբակցության պատգամավորներից մեկի օգնականը մեզ ուշագրավ տեղեկություն տվեց։ Մեր զրուցակիցն ասաց, որ պետք է սովորել այս տեսարանին, քանի որ այսպիսի դրվագներ հաճախ են լինելու։ Նա մանրամասնեց, որ սա հատուկ մշակված տակտիկա է, և ամեն անգամ, երբ ընդդիմադիր որևէ պատգամավոր փորձի Փաշինյանի հասցեին սուր ձևակերպումներով հանդես գալ, դիմել անունով, այլ ոչ ազգանունով, կամ նրան անվանել դավաճան և կապիտուլյանտ, իշխանական խմբակցությունը դրան պետք է արձագանքի գոռգոռոցներով, լարվածություն հրահրի։ Մեր զրուցակցի խոսքով, նպատակն այն է, որ ընդդիմությունը այսպիսի դրվագներից խուսափելու համար փոխի իր խոսելաոճը, քանի որ Փաշինյանը դա շատ ծանր է տանում, մյուս կողմից էլ հանրությանը կփորձեն ցույց տալ, որ ընդդիմությունը ապակառուցողական դիրքերից է հանդես գալիս և ամեն անգամ վեճեր է հրահրում` օրենսդրական գործունեությամբ զբաղվելու փոխարեն։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում