Ներքին 5 տարի առաջ - 16:47 24-08-2021

Շուրջ 50 մասունք բարդ փորձաքննության են ենթարկվում Հոլանդիայում՝ 20-ից ավելին կրկնակի կամ եռակի անգամ

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հայտնաբերված աճյուններից և մասունքներից 50-ի դեպքում Հայաստանում հնարավոր չի եղել ԴՆԹ անջատել:

«Ունեինք այնպիսի մասունքներ, որոնք փորձաքննության արդյունքում չէինք կարողանում սեկվենավորել, այդ պատճառով մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել հոլանդացի մեր գործընկերների հետ: Շուրջ 50 մասունք բարդ փորձաքննության է ենթարկվում Հոլանդիայում: Այստեղ չի ստացվել այդ մասունքներից ԴՆԹ անջատել ու որոշակի արդյունք ստանալ: Մենք դեռ ունենք աճյուններ ու մասունքներ, որոնք արդեն իսկ նույնականացված են, սակայն ծնողները ցանկություն են հայտնել կրկնակի, որոշ դեպքերում էլ եռակի փորձաքննության ենթարկել, սակայն այլ երկրներում: Մինչ այս պահը, բոլոր այդ դեպքերում մենք ստացել ենք նույն պատասխանները: 20-ից ավելի մասունք ու աճյուն կրկնակի կամ եռակի փորձաքննություն է անցել արտասահմանում»,- նշեց Ավանեսյանը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում