Ներքին 5 տարի առաջ - 15:24 24-08-2021

«Նիկոլ, դավաճան». Ծեծկռտուք Ազգային ժողովում

Ազգային ժողովում տեղի է ունենում հարցուպատասխան: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցավ ծեծկռտուք:

Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության ծրագրի ներկայացումից հետո սկսվեցին քննարկումներ։ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանն իր հարցն ուղղելիս Նիկոլ Փաշինյանւ հասցեին հնչեցրեց «ամբիոնին կանգնած անձ» և «կապիտուլյանտներ» ձևակերպումները, ինչից հետո ԱԺ նախագահը նրան նկատողություն արեց։

Մկրտչյանը շարունակեց ելույթն ու նմանատիպ խոսույթով վիրավորանքներ հնչեցրեց, ինչից հետո ԱԺ նախագահը նրան զրկեց մեկ օր ձայնի իրավունքից։

Ա. Մկրտչյանն այդ որոշումից հետո տեղից ավելի մեծ զայրույթով սկսեց արձագանքել և դարձյալ իշխանության համար անընդունելի համարվող, ոչ կոռեկտ բառապաշարով, և այս անգամ ԱԺ նախագահը որոշեց նրան պարզապես հեռացնել ԱԺ նիստերի դահլիճից:

Մկրտչյանը, չենթարկվելով այդ որոշմանը, նստած մնաց իր տեղում, որի պատճառով էլ նրան հեռացնելու նպատակով մոտեցան հատուկ համազգեստով անվտանգության աշխատակիցները։ Այնուհետև մոտեցան «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքի անդամները, որպեսզի թույլ չտան անվտանգության աշխատակիցներին ուժով հեռացնելու տիկին Մկրտչյանին, ինչից հետո սկսվեցին ավանդույթ դարձած հրմշտոցները, գոռգոռոցները Հայաստանի օրենսդիր գլխավոր մարմնում:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում