Ներքին 5 տարի առաջ - 13:19 24-08-2021

Նիկոլ Փաշինյանը` բանակի ռազմավարական փոփոխությունների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի՝ ԱԺ-ում քննարկման շրջանակում ՀՀ զինված ուժերի ռազմավարական փոփոխություններին անրադառնալիս նախապես շեշտեց ու առանձնացրեց, որ դրանք անխուսափելի հրամայական են, սակայն Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու, սեփական ինքնիշխանությունը պաշտպանելու լեգիտիմ և սահմանադրական նպատակով:

Այնուհետև վարչապետը նշեց, որ Հայաստան պետության գոյության, անվտանգության երաշխիք հանդիսացող Հայոց բանակի ռազմավարական փոփոխության համար, ըստ կառավարության ներկայացվող ծրագրի, առանցքային նշանակություն է ունենալու աստիճանական անցումը դեպի պրոֆեսիոնալ բանակի, ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքի փոփոխումը, ինչպես նաև բանակի տեխնոլոգիական արդիականացումը, ավտոմատացված կառավարման համակարգի ներդրումը, զինվորական ծառայության գրավչության բարձրացումը՝ աշխատավարձային և սոցիալական երաշխիքների նոր քաղաքականության միջոցով, ռազմական կրթության որակի էական բարձրացումը և կանանց առավել մասշտաբային ներգրավումը զինված ուժերի մարտական ստորաբաժանումներում

«Կանայք Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնությունն են և նրանց ռեսուրսի թերի ներգրավվածությունը որևէ ոլորտում՝ պաշտպանությունից մինչև տնտեսություն, նշանակում է մեր երկրի զարգացման պոտենցիալի աղճատում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

<iframe width="860" height="484" src="https://www.youtube.com/embed/MVORCCk_PnQ" title="YouTube video player" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում