Ներքին 5 տարի առաջ - 14:58 23-08-2021

Օգոստոսի 20-23-ը ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է հանցագործության 159 դեպք

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ամփոփագրեր, ըստ որոնց՝ օգոստոսի 20-23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 159 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 44, մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 14, խարդախության և ընտանեկան բռնության՝ 12-ական, գույքը դիտավորությամբ վնասելու ու զենք-զինամթերքի առգրավման՝ 4-ական, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2, ավազակային հարձակման, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթման, համակարգչային հանցագործության, կաշառակերության, իշխանութան ներկայացուցչի նկատմամբ բռնության, սառը զենք կրելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, գույքն անզգուշությամբ վնասելու և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 անհետ կորած և 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 9 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, կողոպուտի և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 44 պատահար. 1 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում