Արտաքին 4 տարի առաջ - 20:47 22-08-2021

National Interest-ը հրապարակել է Ռուսաստանի լավագույն 5 զենքերը

Ամերիկյան The National Interest ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի ամենավտանգավոր զենքերի հնգյակը: Փորձագետները կարծում են, որ հենց դրանք են լուրջ սպառնալիք ներկայացնում ԱՄՆ-ի համար:

Հրատարակությունը նշում է, որ Ռուսաստանն ունի տեխնոլոգիապես ամենազարգացած և մարտունակ նավատորմերից մեկն աշխարհում: Խոսքն առաջին հերթին «Բորեյ», «Յասեն» և «Վարշավյանկա» դասի ռուսական սուզանավերի մասին է: Այս սուզանավերն ունակ են կրելու միջուկային զենք և, որ ամենակարևորն է, ունեն գաղտնիության բարձր աստիճան, ուստի կարող են մոտենալ ընդհուպ թիրախներին:

Բացի դրանից՝ փորձագետները կարևորում են ջրի վրա ռուսական ինքնուսուցման ականադաշտերը: Թեպետ դրանք դեռևս չեն կիրառվում ռուսական բանակում, սակայն շուտով կիրառության մեջ են մտնելու: Այս ականադաշտերը կարող են ճանաչել թշնամու օբյեկտները ձայնի և մագնիսական դաշտի միջոցով:

Երրորդ զենքը, որից պետք է զգուշանալ, ռուսական «Կինժալ» գերձայնային հրթիռն է: Մինչ այժմ ԱՄՆ ռազմածովային ուժերը չունեն այնպիսի ՀՕՊ համակարգ, որը երաշխավորված կլիներ նման հրթիռ ոչնչացնել: Միաժամանակ, «Կինժալը» կարող է խոցել ցամաքային թիրախներ:

Եվ վերջապես չափազանց վտանգավոր կարող են լինել ռուսական լազերային զենքերը, որոնք արդեն փորձարկման փուլում են: Թեև դրանց մասին տեղեկությունը գաղտնի է պահվում, սակայն ըստ առկա տվյալների՝ այդ զենքերն ունեն լուրջ կործանարար ուժ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից