Ներքին 5 տարի առաջ - 21:58 21-08-2021

Խախտումներ Իջևանի դենդրոպարկում. ոռոգման առվակներում հայտնաբերվել են մանրաձկներ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է. «Վերջերս շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մ. Սայադյանի կողմից դիմում էր ներկայացվել վարչապետի աշխատակազմ այն մասին, որ Իջևանի դենդրոպարկի տարածքում չորանում են մի քանի տասնյակ հազվագյուտ տեսակի ծառեր, այդ թվում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված՝ նշելով, որ ծառերի չորանալու պատճառը «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի կողմից Աղստև գետի հունի վրա իրականացվող շինարարական աշխատանքներն են, որոնց հետևանքով ոռոգման ջուրը դենդրոպարկ չի հասնում։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին վերահասցեագրված վերոհիշյալ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում իրականացված միջոցառումներով պարզվել է, որ «Կանաչ սիմֆոնիա» ՍՊԸ-ն, որը հանդիսանում է Իջևանի դենդրոպարկին պատկանող 84946 ք.մ. մակերեսով չկառուցապատված հողամասի վարձակալ, հողամասն օգտագործել է պայմանագրի կետերի խախտմամբ. տարածքում կատարելով կառուցապատման աշխատանքներ՝ տեղադրել է թվով 7 տաղավար։

Ընկերությունն Աղստև գետից ջրառն իրականացրել է առանց ջրօգտագործման թույլտվության, ջրառի կետը կահավորված չի եղել ձկնապաշտպան ցանցով և ձկնուղով, տեղանքի զննության պահին ոռոգման առվակներում հայտնաբերվել են կենդանի և արդեն անկած մանրաձկներ։

Տարածքում հայտնաբերվել է նաև ապօրինի հատված թվով 2 հացենի ծառատեսակի կոճղ։

Ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 450.000 ՀՀ դրամի չափով։

Իսկ Իջևանի դենդրոպարկի հարակից տարածքում գործունեություն իրականացնող «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն անտառային հող հանդիսացող տարածքում իրականացրել է հողային աշխատանքներ, որի հետևանքով առաջացել է հողի դեգրադացիա, հաշվարկվել է 216.418 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 350.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով գրություններ են ուղարկվել շրջակա միջավայրի նախարարություն և Իջևանի քաղաքապետարան»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում