Արտաքին 5 տարի առաջ - 18:38 21-08-2021

ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկեն իրավիճակը Աֆղանստանում․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարները օգոստոսի 23-ին տեսաժողով կանցկացնեն՝ քննարկելու Աֆղանստանում իշխանափոխության հետ կապված իրավիճակը: Ինչպես հայտնեւմ է ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանը:

«Իհարկե, այժմ ամենահրատապ խնդիրներից մեկը անվտանգության խնդիրն է, հատկապես այն իրադարձությունների կապակցությամբ, որոնք այժմ զարգանում են Աֆղանստանում: Երկուշաբթի, հույս ունեմ, մենք կհավաքվենք ՀԱՊԿ շրջանակներում տեսակոնֆերանսի միջոցով, մենք պարզապես կհամաժամացնենք մեր ժամացույցները», - ասել է նա:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ Միացյալ Թագավորությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում բանակցել թալիբների հետ: Կառավարության ղեկավարը նշել է, որ վերջին վեց օրվա ընթացքում Մեծ Բրիտանիան տարհանել է 6115 մարդու, այդ թվում՝ 399 բրիտանացու, դեսպանատան 320 աշխատակցի և Աֆղանստանի 402 քաղաքացու:

Օգոստոսի 15-ին թալիբները հայտարարել են Աֆղանստանի ողջ տարածքի վրա վերահսկողություն սահմանելու մասին: Նրանք վերահսկողության տակ են վերցրել Քաբուլում գտնվող պետական ​​հեռուստատեսությունը և քաղաքացիներին խաղաղության կոչ արել:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի