Ներքին 5 տարի առաջ - 16:24 20-08-2021

Գողության կասկածանքով 33-ամյա տղամարդ է ձերբակալվել

Օգոստոսի 17-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, գողություն կատարելու կասկածանքով, Լենինգրադյան փողոցից բերման են ենթարկել Արտաշատ քաղաքի 33-ամյա մի բնակչի։

Ոստիկանությունից տեղեկացրել են՝ պարզվել է, որ մայիսին Երեւանի Օհանովի փողոցի մի խանութից Արտաշատի բնակիչը գողություն էր արել։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 2 ծալովի դանակ եւ մարիխուանայի նմանվող զանգված:

Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը իր օգտագործման համար էր: Համապատասխան ճշտումներից հետո պարզվեց նաեւ, որ նա հուլիսի 22-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

33-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Օհանովի փողոցի խանութից հափշտակած գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա