Էմինեմը նկարահանվելու է 50 Cent-ի՝ հանցագործների մասին պատմող սերիալում
copy image url

Էմինեմը նկարահանվելու է 50 Cent-ի՝ հանցագործների մասին պատմող սերիալում

Արտաքին 3 տարի առաջ - 11:19 19-08-2021

Ռեփեր Էմինեմը խաղալու է Black Mafia Family հեռուստասերիալում, հայտնում է The Wrap-ը:

Նախագծի պրոդյուսերը ռեփեր 50 Cent-ն է: Սերիալի գլխավոր հերոսները եղբայրներ են, որոնք 1980-ականներին ստեղծել են Black Mafia Family հանցավոր խմբավորումը:

Էմինեմը ստացել է տղամարդու փոքր դերը, որը հայտնի է որպես «սպիտակ տղա Ռիկ»: Ռիկն ԱՄՆ պատմության մեջ Հետախուզությունների դաշնային բյուրոյի ամենաերիտասարդ իրազեկիչն է, որը սկսել է համագործակցել բյուրոյի հետ դեռահաս տարիքում: «Մենք չէինք կարող Դետրոյթում տեղի ունեցած իրադարձությունների մասին սերիալ նկարահանել՝ առանց Էմինեմի նման լեգենդի մասնակցության»,- ասել է 50 Cent-ը:

2002 թ. Էմինեմը նկարահանվել է «8 մղոն» դրամայում: Ֆիլմի համար գրված Lose Yourself երգը 2003 թ. արժանացել է «Օսկար» մրցանակի՝ ֆիլմի լավագույն երգի համար: