Ներքին 5 տարի առաջ - 17:16 18-08-2021

Կառավարությունը նախատեսում է մինչև 2026 թ․ ՀՆԱ-ի տարեկան միջին աճը հասցնել 7%-i

Վարչապետը ներկայացրել է մինչև 2026 թվականը Կառավարության տնտեսական և սոցիալական ապահովության ոլորտի թիրախները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մինչև 2026 թվականը Կառավարության տնտեսական թիրախն այն է, որ ՀՆԱ-ի տարեկան միջին աճի նվազագույն մակարդակի աճը պետք է կազմի 7 տոկոս, բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում` 9 տոկոս:

«Մեր թիրախներն են նաև ֆորմալ հատվածի ոչ պետական ոլորտի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ֆոնդը ՀՆԱ-ի 25 տոկոսի հասնելը, ինչպես նաև 10 տոկոսից ցածր գործազրկության մակարդակ ապահովելը»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով քաղաքացիների սոցիալական ապահովության խնդիրներին` վարչապետն ընդգծել է, որ հետևյալ թիրախներն են մատնանշվել. նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին, նվազագույն աշխատավարձը սահմանել 85 հազար դրամ, վերացնել ծայրահեղ աղքատությունը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը