Արտաքին 5 տարի առաջ - 15:20 18-08-2021

WhatsApp-ը արգելափակել է «Թալիբանի» հաշիվները

Messenger WhatsApp-ն արգելափակել է «Թալիբան» շարժման ալիքները և մի քանի խմբային զրույցներ: Ինչպես նշում է Financial Times-ը, ընկերությունը որոշել է ակտիվ պայքարել գրոհայինների դեմ Քաբուլը գրավելուց հետո:

Նշվում է, որ թալիբները ստեղծել են հատուկ ալիք, որին կարող են գրել Աֆղանստանի մայրաքաղաքի բնակիչները` բռնությունների, կողոպուտների և օրենքի այլ խախտումների մասին զեկուցելու համար: Խումբը պարբերաբար նմանատիպ զրուցարաններ է ստեղծել երկրի այլ բնակավայրերի համար:

WhatsApp-ի սեփականատերը՝ Facebook-ը, հայտարարել է, որ արգելափակել է թալիբների այս պաշտոնական ալիքները և ակտիվորեն ուսումնասիրում է անուններն ու նկարագրությունները` զինյալների նոր ալիքները բացահայտելու համար:

Ընկերությունը հավելել է, որ մեսենջերում «Թալիբանի» ռեսուրսները բացահայտելու համար նրանք աշխատում են աշխատողների հետ, ովքեր տիրապետում են Աֆղանստանի բնակիչների հիմնական լեզուներին` փուշտուին և դարիին:

Թալիբները WhatsApp մեսենջերի, Twitter հարթակի և YouTube վիդեոհոսթինգի ակտիվ օգտվողներ են: Փորձագետները նշել են, որ գրոհայինները պահպանողական են համարվում, սակայն նրանք «օգտագործում են ամեն ինչ՝ սոցիալական ցանցերից մինչև անօդաչու թռչող սարքեր»:

Օգոստոսի 15-ին թալիբները հայտարարել են Աֆղանստանի ողջ տարածքի վրա վերահսկողություն սահմանելու մասին: Նախագահ Աշրաֆ Հանին համաձայնել է հրաժարական տալ և փախել է երկրից:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը