Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 14:36 18-08-2021

Սքարլեթ Յոհանսոնի ամուսինը հաստատել է կնոջ հղիությունը

Հումորիստ Քոլին Ժոստը նոր սթենդափ-շոուի ժամանակ հաստատել է, որ իր կինը՝ դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը, երկրորդ երեխային է սպասում:

Ինչպես հայտնում է Page Six-ը, դա տեղի է ունեցել Կոնեկտիկուտում կայացած համերգի ժամանակ: «Մենք երեխա ենք ունենալու, զարմանալի է», - հայտարարել է նա բեմից:

«Վրիժառուների» 36-ամյա աստղի հղիության մասին լուրերը սկսել են տարածվել հունիսին, երբ նա չի ներկայացել «Սև այրին» ֆիլմի մի քանի գովազդներին, որտեղ նա խաղում էր գլխավոր սուպերհերոսի դերը և որի պրոդյուսերն էր: Փոխարենը, նա հանդիպումներ է ունեցել լրագրողների հետ տեսակապի միջոցով: Հուլիսին աղբյուրները լրատվամիջոցներին հայտնել էին, որ Յոհանսոնն իսկապես հղի է:

Լրագրող Ռոմեն Դորիակի հետ երկրորդ ամուսնությունից Յոհանսոնն ունի վեցամյա դուստր՝ Ռոուզը: Նա 39-ամյա կատակերգու և Saturday Night Live-ի սցենարիստ Քոլին Ժոստի հետ ամուսնացել է 2020 թվականի հոկտեմբերին:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան