Ներքին 4 տարի առաջ - 15:43 17-08-2021

Ալեն Սիմոնյանը ընդունել է Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոյի գլխավորած պատվիրակությանը

Օգոստոսի 17-ին օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանը ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոյի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ալեն Սիմոնյանը․

«Ողջույնի խոսքում նշեցի, որ անկախ այն փաստից, որ Հայաստանին եւ Ուրուգվային բաժանում է աշխարհագրական չափազանց մեծ հեռավորություն, դրանից մեր երկրների եւ ժողովուրդների հարաբերությունները երբեք չեն տուժել։

Բարձր եմ գնահատում 2019-ին Երեւանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության բացումը․ այն կարեւոր խթան է երկկողմ գործակցության համար։ Առաջիկայում Հայաստանում կբացվի Ուրուգվայի դեսպանատուն, ինչն էլ ավելի կզարգացնի մեր հարաբերությունները։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ սա իր առաջին այցն է Հայաստան, եւ կարեւորեց մեր երկրների հարաբերությունների շարունակական զարգացումը։

Անդրադարձանք նաեւ բարեկամական խմբերի համագործակցությանը։ Համոզված եմ, որ առաջիկայում կստեղծվի Ուրուգվայի հետ ներկայացուցչական կազմով բարեկամական խումբ։

Նշեցի, որ Հայաստանում բոլորը գիտեն, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրն է։ Այս համատեքստում Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոն ասաց, որ երեկ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Նա նշել է, որ Հայաստանի պատմությունը կարելի է ամփոփել երկու բառի մեջ՝ ցավ եւ հույս։ «Ցավ, որին ողջ պատմության ընթացքում առերեսվել է հայ ժողովուրդը, բայց հույս՝ հետագա հրաշալի ապագայի համար, որը սպասում է հայ ժողովրդին»,-հավելեց Ուրուգվայի ԱԳ նախարարը»։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը