Ամերիկյան ռազմական տրանսպորտային ինքնաթիռը Քաբուլից միանգամից 640 աֆղանցու է տեղափոխել:
Ըստ Defense One հրատարակության՝ սկզբում չէր նախատեսվում այդքան մարդ տեղափոխել, սակայն Աֆղանստանի բնակիչները ներխուժել են Քաբուլի օդանավակայանի տարածք և ինքնուրույն ցատկել ինքնաթիռի կիսաբաց թեքահարթակի վրա:
Ինքնաթիռի անձնակազմը որոշում է կայացրել թռչել բոլոր նրանց հետ, ովքեր արդեն օդանավում էին: