Աֆղանստանի ԱԳ նախարար Մոհամադ Հանիֆ Աթմարը հայտարարել է իր նստավայրի, ինչպես նաև դիվանագիտական գերատեսչության աշխատակիցների վրա հարձակման մասին:
Աֆղանստանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ ինքն այժմ թաքնվում է ապահով վայրում:
Mehr գործակալությունն իր հերթին հայտնում է, որ Աֆղանստանի նախագահ Գանին մեկնելու է ԱՄՆ: Բայց դեռ անհայտ է, թե կոնկրետ որտեղ է գտնվում Աշրաֆ Գանին, որը հեռացել է Քաբուլից: