Ներքին 4 տարի առաջ - 19:08 16-08-2021

ՀՀ քաղաքացու բաց նամակ-դիմումը ԱԺ ընդդիմությանը․ aravot.am

Aravot.am-ը հրապարակել է ՀՀ քաղաքացի Սասուն Գևորգյանի բաց նամակ-դիմումը ԱԺ ընդդիմությանը․

«Բաց նամակ-դիմում ԱԺ ընդդիմությանը

Իրավական նիհիլիզմը, որն արտահայտվում է իրավունքի, օրենքների և նորմատիվ կարգի նկատմամբ բացասական, անհարգալից վերաբերմունքով, ժամանակակից հասարակության ամենասուր խնդիրներից է: Իրավական նիհիլիզմի վտանգը առաջին հերթին կայանում է նրանում, որ այն անհավատության տեղիք է տալիս իրավունքի բարձր նպատակի և հենց անհրաժեշտության նկատմամբ: Օրենքների չկատարումը բերում է ձեր գործունեության իմաստազրկման և հանրության մեջ իրավական նիհիլիզմը հաղթահարելու առաջին պատասխանատուն դուք եք։ Օրենքը պետք է դարձնել պարտադիր բոլորի համար, առանց բացառության, ներառյալ՝ իշխանությունների ներկայացուցիչների համար, քանի որ նրանք հաճախ խախտում են իրենց ընդունած օրենքները:

Ձեր կոլեգա, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը 2020-ին խախտելով բոլոր «կանոնները» պաշտպանեց դոկտորական և ստացավ «բաղձալի» աստիճանը։

Եթե նույնիսկ ՀՀ ԲՈԿ-ի կանոնադրությունից և «ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգով» սահմանված կանոններից պետք է խուսափեն հենց իրենք՝ օրենսդիրները, ումի՞ց կարող ենք պահանջել օրենքների կատարում։ Խախտումներն այնքան ակնհայտ են, որ կարելի է ստուգել 30 րոպեում և ոչ մի կապ չունեն գիտական արժեքի կամ նման դժվար ստուգվող որևէ գործընթացի հետ։

Կանոնակարգով հաստատված են դոկտորի աստիճան ստանալու համար անհրաժեշտ տպագրված աշխատանքների թիվը՝ տվյալ մասնագիտության համար 20 և ԲՈԿ-ը հաստատել է ամսագրերի ցուցակ, որտեղ տպագրված աշխատանքները ընդունվում են պաշտպանության համար։ Ձեր կոլեգայի ներկայացրած հոդվածներից 8-ը ընդգրկված չեն ԲՈԿ ցուցակում և դոկտորական թեզի մեջ ընդգրկված հոդվածների թիվը չի բավարարում աստիճանաշնորհման կանոնակարգին։

Այս պարզագույն ճշմարտությունը, ինչը կարող է հասկանալ և ստուգել կամայական տառաճանաչ մարդ, չհասկացան ոչ պաշտպանության խորհուրդը, ոչ գործադիրը հանձինս ԿԳՄՍ և նրա ենթակայության տակ գտվող ԲՈԿ-ի։ Իմ բոլոր դիմումներն ու հարցապնդումները մնացին անպատասխան։ Տարօրինակ պատասխան տվեց «իշխանության դատական ճյուղը» հանձինս դատախազության՝ իմ դիմումին պարզապես պատասխանեցին «ձեր դիմումի գործընթացն ավարտված է»։

Դիմում եմ ձեզ, որպես պետական իշխանության երեք հարաբերականորեն անկախ ճյուղերից մեկի` օրենսդիրի։

Կամ հանձնարարեք ԲՈԿ-ին, այն է` գործադիրի պատասխանատու մարմնին, պարզաբանել Հովհաննես Հովհաննիսյանի ներկայացրած թեզի դոկտորական աստիճանին համապատասխանելու և բավարարելու հարցը՝ պահանջը տարրական է և կարիք չկա գիտական ուսումնասիրության։

Կամ էլ դադարեցրեք օրենքներ բազմացնող «քսերոքսի» աշխատանքը, եթե օրենսդիրն էլ չի կատարելու իր ստեղծած օրենքները։ Եվ եթե դրանից հետո ցանկություն ունենաք Հովհաննես Հովհաննիսյանին տեսնել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար՝ կամքը ձերն է։ Ինչպես ասում են՝ «մեռնեմ օրենքին»։

ՀՀ քաղաքացի Սասուն ԳԵՎՈՐԳՅԱՆ»։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան