Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 22:21 13-08-2021

Կարեն Բրուտյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կարեն Բրուտյանին ֆինանսների նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-gov.am կայքէջից:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Կարեն Բրուտյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ:

Կարեն Բրուտյանը ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնում էր 2018 թվականի մայիսի 22-ից: