Ներքին 5 տարի առաջ - 15:28 13-08-2021

Հայկական կողմը հրադադարը չի խախտել. Արցախի ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 13-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Յուխարի Վեյսալի, Սղնախ գյուղերի, ինչպես նաև Շուշիի մերձակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

«Ակնհայտ է, որ նման կեղծ հայտարարություններով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրիչ գործողությունների համար: ՊԲ ստորաբաժանումները խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների են դիմում բացառապես ադրբեջանական սադրանքներին հակազդելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը