copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:47 12-08-2021

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փակ նիստ է անցկացնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանել է Ազգային ժողով, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փակ նիստ է անցկացնում:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ հարցեր են քննարկվելու, սակայն շրջանառվող լուրերի համաձայն՝ Փաշինյանը խմբակցության պատգամավորների հետ քննարկելու է ԱԺ-ում տիրող իրավիճակը, ընդդմության պահվածքը։

Նշենք, որ ԱԺ շենքի տարածքում ավելացել են ոստիկանական ուժերը: