Ներքին 5 տարի առաջ - 20:25 12-08-2021

Նիկոլ Փաշինյանին վերացնելու մասին հայտարարության համար Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել․ «Փաստինֆո»

Նիկոլ Փաշինյանին վերացնելու մասին Պավել Մանուկյանի հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Այդ մասին տեղեկացնում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով դատական-տեղեկատվական համակարգին։

Պավել Մանուկյանը նման հայտարարությամբ էր հանդես եկել փետրվարի 8-ին՝ մասնակցելով ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային՝ ի պաշտպանություն այն ժամանակ դեռևս անազատության մեջ գտնվող Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին վերացնելու մասին Բադասյանի՝ «Եռաբլուրում» հնչեցրած հայտարարությանը, նշել էր, որ ինքն էլ է վերացնելու, և իրենց պես հազարները կան։

Պավել Մանուկյանի հայտարարությունների առթիվ հարուցվել է քրեական գործ՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածի հատկանիշներով։ Հարուցված քրեական գործի շրջանակներում Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը