Արտաքին 5 տարի առաջ - 18:28 12-08-2021

Ռուսաստանի գաղտնի արտահանումը աճել է 61%-ով՝  ի հաշիվ գազի

2021 թվականի հունվար-հունիսին Ռուսաստանից ապրանքների արտահանումը, ըստ մաքսային գաղտնի դարձրած վիճակագրության, աճել է 61%-ով՝ 2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ, և կազմել 27 մլրդ դոլար: Այս մասին գրում է «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով Դաշնային մաքսային ծառայության տվյալները: Թերթը վերլուծել է ապրանքների այն խմբերը, որոնք մաքսատունը թաքցնում է «գաղտնի ծածկագրերի» SS, SSSS և այլնի ներքո՝ կախված արտաքին տնտեսական գործունեության ապրանքային նոմենկլատուրայի մակարդակից:

Գաղտնի արտահանումը վերադարձել է նախահամավարակային մակարդակին: 20 մլրդ դոլար կամ գաղտնի արտահանման ընդհանուր գումարի 74%-ը կազմել է բնական գազի մատակարարումը: 2020-ին մատակարարումները կրճատվել էին համավարակի և տաք ձմռան պատճառով: 2021 թվականին գազի հիմնական ստացողներն էին Գերմանիան (4,9 միլիարդ դոլար), Թուրքիան (2,7 միլիարդ դոլար) և Իտալիան (1,8 միլիարդ դոլար):

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում