Ներքին 5 տարի առաջ - 20:28 11-08-2021

Իմ գիտելիքների և մենեջմենթի փորձը փոխնախարարի ստատուս չէ, այլ ավելի բարձր է․ Գագիկ Մակարյան

Գործատուների միության նախկին նախագահ Գագիկ Մակարյանը հերքում է գործադիր իշխանությունում պաշտոն ստանալու վերաբերյալ լուրերը։

«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Գագիկ Մակարյանն ասաց, որ կառավարությունում պաշտոն ստանալու հետ կապված աղմուկն իրականությանը չի համապատասխանում։

Հարցին՝ արդյոք էկոնոմիկայի կամ ֆինանսների նախարարություններում աշխատանքի անցնելու, մասնավորապես փոխնախարարի պաշտոն զբաղեցնելու առաջարկ չի՞ ստացել, Գագիկ Մակարյանն ասաց.

«Առաջարկ չեմ ստացել։ Եթե անգամ ստանամ, պետք է ուշադիր քննարկեմ այն։ Թող գոռոզ չհնչի, բայց իմ գիտելիքների և մենեջմենթի փորձը փոխնախարարի ստատուս չէ, այլ ավելի բարձր է։ Ես բնավորությամբ լիդեր եմ, եթե մի տեղ գնամ, պետք է կարողանամ որպես լիդեր հանդես գալ։ Եթե ես չպետք է լինեմ այդ անձն այդպիսի իրավունքներով, ապա չեմ կարող ընդունել նման առաջարկ։ Միության նախագահի ստատուսն արդեն բավականին բարձր է»,- նշեց Գագիկ Մակարյանը։

Վերջինս մանրամասնեց՝ գործատուների միության նախագահի պաշտոնը թողել է, ոչ թե այն պատճառով, որ պաշտոնի առաջարկ է ստացել, այլ պարզապես պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում։ Նրա խոսքերով՝ վերջին 10 տարիներին եղել է միության նախագահ, և աշխատանքները զարգացել են։ Այժմ միությունը համագործակցում է միջազգային 25 կառույցի հետ և դարձել է կարևոր կառույց։

«Այս ամենն այդ տարիների ընթացքում է ստեղծվել և հիմա մտածում եմ, որ գա նոր մարդ, որը նոր շունչ կհաղորդի կառույցին։ Չպետք է թողնենք, որ միությունը լճանա, քանի որ այն պետության համար կարևոր նշանակություն ունի»,- ասաց Գագիկ Մակարյանը։

Նա վստահեցրեց, որ ապագայում կօգտագործի իր վերլուծական միտքն ու գիտելիքները, ինչպես նաև նշեց՝ վերլուծական աշխատանքներին խթանելու ցանկություն ունի։

«Հնարավոր է վերլուծական կենտրոն հիմնադրեմ և խոշոր, կարևոր վերլուծական նախագծերի մեջ մտնեմ, որոնք կօգնեն մեր տնտեսությանը սոցիալ-տնտեսական առումով՝ հորդորելով, ուղղորդելով պետական մարմիններին։ Բացի այդ ուրախ կլինեմ նաև կամավոր դասախոսություններ կարդալ Հայաստանի բուհերում, ինչպես նաև արտասահմանում»,-նշեց Գագիկ Մակարյանը։

Հարցին՝ արդյոք որևէ դեպքում բացառո՞ւմ է իր համագործակցությունն էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների հետ, Գագիկ Մակարյանը նկատեց՝ թե՛ միության աշխատանքների շրջանակում, թե՛ դրանից դուրս շարունակելու է աշխատանքները մեզ համար առանցքային երեք նախարարությունների՝ էկոնոմիկայի, ԲՏԱ-ի և ֆինանսների հետ։

«Միությունը պարենի անվտանգության բնագավառում նոր ռազմավարության մշակման հուշագիր ունենք ստորագրված և այդ ոլորտում պետք է օգնեմ, որովհետև երբ պարենի անվտանգության վերլուծություններն արել ենք, եղել եմ այդ նախագծի գիտական ղեկավարը, բավականին տիրապետում եմ խնդիրներին»,- ասաց Գագիկ Մակարյանը՝ հավելելով, որ նաև համաձայնել է համակարգել միության՝ Եվրոմիության հետ կապված նախագծերը։

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել Հայաստանի գործատուների միության խորհրդի նիստը, որի ժամանակ միության նախագահ է նշանակվել Կարեն Մարգարյանը։ Նշենք, որ Գագիկ Մակարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը