Ներքին 5 տարի առաջ - 17:29 11-08-2021

ԱԺ նախագահն առաջարկել է փակել տեղի ունեցած միջադեպի թեման

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը առաջարկում է փակել Ազգային ժողովի դահլիճում օգոստոսի 11-ին տեղի ունեցած վիճաբանության թեման և զրոյացնել այն ամենը, ինչ եղել է օրվա ընթացքում: Ալեն Սիմոնյանը նման առաջարկով հանդես է եկել Ազգային Ժողովի ամբիոնից ունեցած ելույթի ընթացքում:

«Առաջարկում եմ զրոյացնել այն ամենը, ինչ այսօր եղել է: Հարգելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ համարենք, որ այսօր սպառել ենք իրենց համբերությունը և վերջացնենք այս հռետորաբանությունը մեկընդմիշտ: Սա համարեք իմ ձեռքը, որ մեկնում եմ ձեզ, որևիցե ձևով թող դա չկաղապարի ձեր գործունեությունը, որը դուք նախաձեռնել եք կամ նախաձեռնում եք: Լսելով վերջի երկու-երեք ելույթները, համարում ենք, որ մենք կարող ենք և պետք է միասին աշխատենք»,- ընդգծեց Սիմոնյանը:

Ազգային ժողովի նիստի ընթացքում օգոստոսի 11-ին իրավիճակը լարվեց, անվտանգության աշխատակիցները մուտք գործեցին նիստերի դահլիճ՝ կարգուկանոն հաստատելու համար:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը