Ներքին 4 տարի առաջ - 18:49 09-08-2021

Արտաշավան համայնքի նախկին ղեկավարը ստացել է 67 մլն դրամի կաշառք. Հարուցվել է քրգործ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 1999 թվականից մինչ 2021 թվականի հուլիսն Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը ՀՀ-ում գրանցված ՍՊ ընկերություններից մեկի սեփականատերերի և նրանց ներկայացուցիչների օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողության, այն է՝ համայնքին պատկանող վարելահողերի մի մասը որպես արոտավայրեր ներկայացնելու, դրանք իր կողմից կազմակերպված ձևական աճուրդների միջոցով տվյալ ընկերությանը վաճառելու համար 2017 թվականի մարտ-հուլիս ամիսներին կայացնելով միանձնյա որոշումներ՝ կեղծ փաստաթղթերի միջոցով կազմակերպել է ձևական աճուրդներ, որի արդյունքում Արտաշավան համայնքի սեփականությունը հանդիսացող շուրջ 67 հեկտար ընդհանուր մակերեսով վարելահողերի մի մասը որպես արոտավայրեր օտարել է նշված ընկերությանը, որի դիմաց ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 67.000.000 ՀՀ դրամ կաշառք: տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայությունը:

Բացի դրանից, նույն պաշտոնատար անձը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի բնակիչներից մեկին հանձնված 0.1533 հեկտար հողատարածքը կեղծ փաստաթղթերի միջոցով, ձևական աճուրդ-վաճառքով 2020 թվականի ապրիլի 17-ին օտարել է իր ազգականին, որպիսի դիտավորյալ գործողությունների արդյունքում համայնքի բնակիչը զրկվել է իր տիրապետմանը հանձնված գույքը տիրապետելու և օգտագործելու հնարավորությունից:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան

Ձեզ գուցե հետաքրքրի