Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 17:30 09-08-2021

Որևէ մեկը որևէ բան ձեր և ԱԺ-ի թիկունքի հետևում չի ստորագրելու. Անդրանիկ Քոչարյան

Դուք որտե՞ղ եք ցասում տեսնում, ժողովրդի ցասումը որտե՞ղ եք տեսել Դուք։ Պետական պահպանության ծառայության անվտանգության միջոցառումները գուցե և միտված են նաև իմ և Ձեր անվտանգությունը ապահովելու համար։ Այս մասին Ազգային ժողովում ասաց ՔՊ խմբակցության պատգմավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։ Խամոյանը հետաքրքրվեց, թե ինչու են ԱԺ-ում անվտանգության աննախադեպ միջոցառումներ իրականացվում։ «Գուցե ինչ-որ բան պիտի ստորագրվի»,- ասաց Խամոյանը։

«Ցասում իրականացնող ժողովուրդը չկա, եթե լիներ, ԱԺ-ից դուրս չէին գա նոյեմբերի 9-ից հետո, կլինեին այստեղ, կձևավորեին իշխանություն։ Անվտանգության աննախադեպ միջոցառում իրականացնելու որոշում կայացնողը մենք չենք, որոշումը կայացնում են Պետական պահպանության ծառայության ներկայացուցիչները՝ գուցե ինչ-ինչ տեղեկատվությունից ելնելով։ Ժամանակին կարելի է ճշտել, թե ինչի համար են իրականացվում անվտանգային այս միջոցառումները, ու Դուք էլ, տիկին Խամոյան, կարող եք մասնակից լինել։ Եթե կարիք կա, կարող ենք հանձնաժողովի փակ նիստ անել, իսկ Դուք էլ մասնակցեք արդեն որպես պատգամավոր։ Որևէ մեկը որևէ բան Ձեր թիկունքի հետևում չի ստորագրելու ու առհասարակ չի ստորագրելու որևէ բան Ազգային ժողովի հետևում, իսկ թե ինչ կապ կա ինչ-որ բան ստորագրելու ու անվտանգային աննախադեպ միջոցառումների միջև, ոչ մի կապ չկա, ոչ մի կապ չկա ենթադրյալ այդ փաստաթղթի մասին, որի մասին Դուք խոսում եք։ Գուցե Դուք բան գիտեք, մե՞նք չգիտենք»,- ասաց Քոչարյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները