Ներքին 5 տարի առաջ - 13:14 09-08-2021

Ո՞վ է ՔՊ-ի թեկնածուն Սպիտակում

Հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին Հանրապետության մի շարք համայնքներում անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ։ Այդ համայնքների շարքում է նաև Լոռու մարզի Սպիտակ քաղաքը։

Սպիտակում, հիշեցնենք, քաղաքապետ էր Գագիկ Սահակյանը, վերջին պաշտոնավարման ժամկետը լրացել է, և իշխանությունները փոխարենը Սահակյանին նշանակեին ժամանակավոր պաշտոնակատար, նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակել են նախկին փոխմարզպետ Քաջայր Նիկողոսյանին։ Մեզ ասացին, որ սպասվելիք ՏԻՄ ընտրություններին հենց Նիկողոսյանն էլ լինելու է ՔՊ-ի ցուցակի առաջին համարը՝ այսինքն՝ քաղաքապետի թեկնածուն։

Նիկողոսյանի կենսագրության մեջ նշված է, որ նա բանակում չի ծառայել 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ ստացած հիվանդության հետևանքով։ Նիկողոսյանը 1994-1997 թթ. «Վանուհի» ՓԲԸ-ում աշխատել է որպես փոխտնօրեն: 2000-2001 թթ. ՀՀ Բնապահպանության նախարարության Հանրապետական բնապահպանական պետական տեսչության Լոռվա ՏԲՊ տեսչությունում աշխատել է որպես պետական տեսուչ: 2001-2002 թթ. ՀՀ «ՀԷՑ» ՓԲԸ «Սպիտակ» էլ.ցանց մասնաճյուղում աշխատել է որպես կորուստների վերլուծության բաժնի ճարտարագետ: 2002-2015 թթ. «Հայփոստ» ՓԲԸ «Սպիտակի փոստային» մասնաճյուղում աշխատել է որպես մասնաճյուղի տնօրեն: 2015-2020 թթ. «Հայփոստ» ՓԲԸ-ում աշխատել է որպես Լոռու և Շիրակի մարզերի միավորված փոստային մասնաճյուղերի` «Հայփոստ հյուսիս» մասնաճյուղի տնօրեն: 2021 թ. ապրիլի 1-ի ՀՀ Վարչապետի թիվ 315-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ: Մեզ ասացին նաև, որ Սպիտակի ընտրությունները, ի տարբերություն Վանաձորի, անցնելու են ոչ այնքան մրցակցային պայմաններում, ամենևին էլ չի բացառվում, որ ՔՊ-ից բացի այլ քաղաքական ուժեր չմասնակցեն ընտրություններին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա