Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:28 09-08-2021

ԵՊՀ-ն ու CSUN-ն ինստիտուցիոնալ համագործակցություն են սկսելու. ՀՀ գլխավոր հյուպատոսություն

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը հեռավար հանդիպում է ունեցել Նորթրիջում Կալիֆորնիայի նահանգային համալսարանի (CSUN) ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել են CSUN-ի նախագահ Էրիկա Դ. Բեքը, պրովոստ և ուսումնական հարցերով փոխնախագահ Մերի Բեթ Ուոքերը, ուսանողական հարցերով փոխնախագահ Վիլյամ Ուոթքինսը, Հայագիտական ծրագրի տնօրեն Վահրամ Շեմասյանը և Հայ ուսանողների ընկերակցության ներկայացուցիչը:

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տեղեկացնում է, որ Հայաստանի գլխավոր հյուպատոսը CSUN-ի նախագահ Բեքին և նրա գործընկերներին առաջարկել է գործընկերություն հաստատել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հետ: Ինստիտուցիոնալ համագործակցության առաջարկվող գործիքակազմի առաջին գործնական կետը Հայաստանը «Ուսումնառություն արտասահմանում» ուսումնական ծրագրում ներառելն է՝ CSUN-ի ուսանողների համար: Դրա հիման վրա նրանք կարող են սովորել տարբեր դասընթացներ Երևանի պետական համալսարանում մեկ կամ երկու ակադեմիական կիսամյակի ընթացքում, որոնց կրեդիտները կփոխանցվեն ԵՊՀ-ից CSUN- ին: Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչը նաև առաջարկեց դասախոսների և ուսանողների փոխանակում սկսել երկու բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև, ինչպես նաև համատեղ ուսուցման և հետազոտական նախագծերի մշակում CSUN-ի և ԵՊՀ-ի դասախոսական կազմի միջև:

CSUN-ի ղեկավարությունը դրական պատասխան է տվել գործընկերության առաջարկին և ոգևորությամբ փոխադարձել ԵՊՀ-ի հետ ինստիտուցիոնալ համագործակցություն ձևավորելու ՀՀ գլխավոր հյուպատոս Բայբուրդյանի նախաձեռնությանը։ Պրովոստ և ուսումնական հարցերով փոխնախագահ Ուոքերն առաջարկել է ավելացնել մեկ այլ գործնական կետ, որը ուսանողների փոքր խմբերի տարեկան փոխանակումն է: Դա հնարավորություն կտա ԵՊՀ ուսանողներին շարունակել ուսումը Կալիֆորնիայի Նորթրիջում և փոխադարձաբար Երևանում։

CSUN-ը և Հայաստանի Ամերիկյան համալսարանը 2015 թվականին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր`գիտական և կրթական համագործակցությունը խթանելու նպատակով: Դեսպան Բայբուրդյանը CSUN-ի ղեկավարությանը նաև տեղեկացրել է Երևանի պետական համալսարանում ամերիկագիտության նոր ծրագրի առաջիկա մեկնարկի մասին: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ և Արիզոնայի պետական համալսարանի հետ համագործակցությամբ՝ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի մեկնարկը կսկսվի 2021 թվականի սեպտեմբերին: Սա երկամյա կրթական ծրագիր է լինելու՝ դասընթացներ նախատեսող ամերիկյան քաղաքականության, պատմության, ԱՄՆ արտաքին քաղաքականության, տնտեսագիտության և ամերիկյան հասարակության վերաբերյալ:

Դեսպան Բայբուրդյանը խոստացել է CSUN-ի նախագահ դոկտոր Էրիկա Բեքին և նրա թիմին պաշտոնական հրավեր ուղղել՝ Հայաստան այցելելու: Վերջինս նշեց, որ ուրախ կլինի այցելել Երևան և ապահովել առաջընթացը՝ ԵՊՀ-ի հետ ինստիտուցիոնալ համագործակցության հաստատման ուղղությամբ։

CSUN-ը Միացյալ Նահանգների ամենամեծ համալսարաններից մեկն է, որտեղ 2020 թվականի աշնանը գրանցվել է 39.000 ուսանող: CSUN-ը Հայաստանից դուրս գտնվող համալսարանններից ամենաշատ հայ ուսանողներ ունեցող համալսարանն է։ CSUN-ի ավելի քան 3000 ուսանող հայ է, ինչպես նաև CSUN-ի ավելի քան 140 լրիվ և կես դրույքով դասախոսներ և վարչական աշխատակիցներ:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան