Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 10:11 08-08-2021

Այսօր՝ օգոստոսի 8-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում․ Shamshyan.com

Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, այսօր՝ օգոստոսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 06։20-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, քաղաքացիների օգնությամբ 4 հոգի դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, որոնցից 2-ին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները, իսկ մեկին դուրս բերել ավտոմեքենայից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն։ Փրկարարներն այնուհետև մահացածի մարմինը պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալներ Հայկ Դավթյանի, Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Մինչ դեպքի վայր պետք է ժամանեին Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի խումբը, ոստիկանները տեղում պարզել են, որ մահացածը և վիրավորները զինվորականներ են։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թե մահացածը, թե վիրավորները ծառայում են Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ