Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 20:08 07-08-2021

Քասախ գետի գետահովտում մաքրման աշխատանքներ են կազմակերպվել․ ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 7-ին Արմավիրի մարզում՝ Քասախ գետի գետահովտում, մաքրման աշխատանքներ են կազմակերպվել։ Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը հարակից համայնքների բնակիչների հետ համատեղ Քասախ գետի հունը և տարածքը մաքրել են կոշտ կենցաղային թափոններից և կուտակված աղբից։

Միջոցառմանը մասնակցել է նաև շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, ում խոսքով նմանատիպ միջոցառումները միտված են քաղաքացիական բարձր գիտակցության օրինակ դառնալ իրենց միջավայրի նկատմամբ անտարբեր շատ քաղաքացիների համար։

«Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ նման միջոցառումները կրելու են պարբերական բնույթ։ Դրանց նպատակն է մոբիլիզացնել Հայաստանի Հանրապետության բնակիչներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, գործարար շրջանակներին և հասարակական կազմակերպություններին` մասնակից դառնալու շրջակա միջավայրը մաքուր պահելու շնորհակալ գործին և մաքրելու Հայաստանն աղբից ու կանխելու դրա հետագա կուտակումները աղբահանության համար չնախատեսված վայրերում,-նշել է նախարարի տեղակալը և հույս հայտնել, որ հաջորդ նմանատիպ միջոցառումը համայնքային ավելի լայն ներգրավվածություն կունենա,-յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի սեփական պատասխանատվությունն իր համայնքի տարածքում գտնվող բնության հուշարձանների նկատմամբ»։

Միջոցառման ավարտին հավաքված աղբը մեքենաների միջոցով տեղափոխվել է դրա համար նախատեսված վայրեր։ «Սիրելի՛ քաղաքացիներ, մաքուր պահենք բնությունը և շրջակա միջավայրը»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ