Իրանի իշխանություններն արձագանքել են իսրայելական Mercer Street լցանավի վրա հարձակմանն իրենց մասնակցության մեջ արևմտյան երկրների մեղադրանքներին: Երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեի խոսքով, այս մեղադրանքներն անհիմն են:
Իրանի ԱԳՆ-ն դատապարտում է «G7- ի երկրների արտգործնախարարների անհիմն հայտարարությունը»: Թեհրանը մեղադրանքները անհիմն է որակել:
Խաթիբզադեն ասել է, որ Իրանը պատրաստ է համագործակցել տարածաշրջանի երկրների հետ հանուն անվտանգության հավաքական համակարգի ստեղծման: Նա նաեւ ընդգծել է, որ Թեհրանը հավատարիմ է Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի ռազմավարական ջրուղիների անվտանգության ապահովմանը: