Արտաքին 5 տարի առաջ - 21:42 06-08-2021

«Հայաստանը պետք է հրաժարվի ագրեսիվ հռետորաբանությունից». Թուրքիայի ԱԱԽ հայտարարությունը

Օգոստոսի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նիստի ավարտին ընդունված հայտարարության մեջ առանձին անդրադարձ կա նաև Հայաստանին։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Ըստ Թուրքիայի «Anadolu» պետական գործակալության՝ ԱԱԽ-ի հայտարարության մեջ նշվել է հետևյալը.

«Հայաստանը պետք է հրաժարվի ագրեսիվ հռետորաբանությունից ու գործողություններից և պետք է գնահատի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հնարավորությունը, որն ի հայտ է եկել երկար ժամանակ անց»։

Բացի դրանից Հայաստանի ղեկավարությանը կոչ է արվել «զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ՝ հավատարիմ մնալով վերցրած պարտավորություններին»։

Հայարարության մեջ Հայաստանից բացի անդրադարձ կա նաև Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեներին, Կիպրոսի խնդրի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշմանն, ու այլ թեմաների:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի