Ներքին 4 տարի առաջ - 11:59 06-08-2021

Ինչո՞ւ չպետք է ստեղծել Ղարաբաղի հարցով խորհրդարանական հանձնաժողով. «ՔՊ» պարզաբանումը

Համաձայն կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջարկի՝ ՀՀ 8-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովում գործելու է 12 մշտական խորհրդարանական հանձնաժողով։

Դրանց թվում են.

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովը (8 անդամ)

Առողջապահության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովը (8 անդամ)

Արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովը (10 անդամ)

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի մշտական խորհրդարանական հանձնաժողովը (9 անդամ)

Եվրոպական ինտեգրման մշտական խորհրդարանական հանձնաժողովը (8 անդամ)

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովը (8 անդամ)

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովը (11 անդամ)

Պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովը (12 անդամ)

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական խորհրդարանական հանձնաժողովը (8 անդամ)

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության մշտական խորհրդարանական հանձնաժողովը (10 անդամ)

Տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովը (12 անդամ)

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովը (8 անդամ)։

«Տեղերը մշտական հանձնաժողովներում կբաշխվեն խմբակցության մեջ մտնող պատգամավորների թվին համամասնաբար։ Հաշվի առնելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կազմված է 71 պատգամավորից, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը՝ 29, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 7 պատգամավորից, հանձնաժողովներում առաջարկվում է սահմանել անդամների նվազագույն թվաքանակ»,- ասել է կառավարող կուսակցությունից պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Իր հերթին, «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցություններն առաջարկել են ստեղծել եւս մեկ հանձնաժողով՝ Ղարաբաղի հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողով։ Վարդանյանը դեմ հանդես եկավ այս նախաձեռնությանը՝ պարզաբանելով, որ ՀՀ եւ Ղարաբաղի Ազգային ժողովները լիարժեք համագործակցում եւ փոխգործակցում են այդ նպատակների համար հատուկ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովում, որը պարտավոր է կազմակերպել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանականների հանդիպումներ առնվազն տարին 2 անգամ։ Իսկ մշտական հանձնաժողովի ստեղծումը, Վարդանյանի կարծիքով, կնվազեցնի միջգերատեսչական հանձնաժողովի եւ երկկողմ համագործակցության նշանակությունը։

Ամենից շատ դիտված

11:13 Շիրակի մարզը նոր մարզպետ կունենա, Փաշինյանի թեկնածուն Սուրեն Պապիկյանի ազգականն է
09:00 Սյունյաց աբսուրդ․ 156 մլն-ոց «գոլդ» համարը և առանց A4 թղթի մնացած Գորիսի համալսարանը
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
16:00 Հիմար Իվա՞նն է Փաշինյանի հերոսը. ինչու են փակում ԵՊՀ արտգրակի ամբիոնը
10:14 Վարդան Ղուկասյանը տեղը չի գտնում, ՔՊ-ում սրտատրոփ սպասում են, քաղաքական ուժերի «տանը կռիվ է»․ Մամուլ
15:26 Դերասանուհի Անիտա Ավետիսյանը մայրիկ է դառնալու
14:24 Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու. Ավինյան
09:27 Փաշինյանի համար ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան կենսական վտանգ է. այն սահմանափակում է ՔՊ-ի անսահմանափակ իշխանությունը․ Սուրենյանց
18:39 Դեռ երկար կտեսնեք ինձ սթրեսի մեջ. Էլիզի խոստովանությունն ու լացակումած աչքերը